Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Հայաստանի և Հորդանանի բիզնես ներկայացուցիչները սերտացնում են կապերը

Հայաստաննն ու Հորդանանը ձգտում են տնտեսական հարաբերությունների մակարդակը բարձրացնել՝ հասցնելով քաղաքական հարաբերությունների մակարդակին: Հորդանանի մասնավոր սեկտորի ներկայացուցիչները Հայաստանի գործընկերների հետ համագործակցության հեռանկարներ են տեսնում զբոսաշրջության, գյուղատնտեսության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում:

Փետրվարի 10-ին Երևանում կայացավ Հայաստան-Հորդանան գործարար համաժողով՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի այցի շրջանակում։
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Հորդանանի գործընկերների հետ քննարկման արդյունքում եկանք այն համաձայնության, որ առկա քաղաքական ջերմ բարեկամական հարաբերությունները թույլ են տալիս անել էապես ավելին, քան ցույց են տալիս այն տնտեսական ցուցանիշները, որոնք առկա են հիմա: Տնտեսական ցուցանիշները ներկայում մեծ չեն. թե ներմուծումը, թե արտահանումն արտահայտվում են բավականին համեստ թվերով: Այս բիզնես ֆորումը կազմակերպել ենք այն նպատակով, որ բիզնեսի ներկայացուցիչները ճանաչեն միմյանց, ճանաչեն այն տնտեսական հնարավորությունները, որոնք կան թե Հայաստանում, թե Հորդանանում, ստեղծեն ավելի սերտ համագործակցություն և արդյունքում արձանագրեն ավելի մեծ ծավալով առևտրատնտեսական և համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնություններ»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի կարծիքով՝ Հորդանանի գործարարներին կարող է հետաքրքիր լինել հատկապես գյուղատնտեսության ոլորտի թե մշակված, թե չմաշկված արտադրանքը, նա համագործակցության հեռանկարներ է տեսնում զբոսաշրջության ոլորտում, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություն թեթև արդյունաբերության՝ հատկապես հագուստի արտադրությունում:

Հորդանանի արդյունաբերության, առևտրի և մատակարարման նախարար Տարիֆ Համուրին նշեց՝ հստակ հրահանգ ունեն Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի կողմից. Հայաստանի և Հորդանանի միջև գոյություն ունեցող սերտ քաղաքական հարաբերությունները պետք է իրենց անդրադարձն ունենան տնտեսական հարաբերությունների վրա։

«Հանդիպումներ կլինեն մասնավոր սեկտորի ներկայացուցիչների միջև: Այդ հանդիպումներն իրենց անդրադարձը պետք է ունենան առևտրային ու տնտեսական փոխանակումների միջև, այդ հանդիպումները մենք կոչում ենք հանդիպումներ բիզնեսը բիզնեսի հետ»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ կան բազում ոլորտներ, որոնցում Հայաստանն ու Հորդանանը կարող են համագործակցել՝ մասնավորապես նշելով ՏՏ ոլորտը: «Հայաստանը բավականին առաջադեմ է այդ ոլորտում: Հորդանանը նույնպես լուրջ հեռանկարներ ունի այդ ոլորտում»,-նշեց նա:

Տարիֆ Համուրին Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև տուրիզմի ոլորտում։

Հորդանանի առևտրի պալատի ղեկավար Իլ Քաբարիթին նշեց, որ որպես մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ՝ իրենց առաքելությունն է տնտեսական հարաբերությունների մակարդակը բարձրացնել՝ հասցնելով քաղաքական հարաբերությունների մակարդակին: «Հայաստանն ունի մրցակցային բավականին լավ դաշտ, խոսքը, մասնավորապես, վերաբերում է գյուղատնտեսական ապրանքներին, հստակ հեռանկար ենք տեսնում տուրիզմի ոլորտում ներդրում կատարելու համար: Համագործակցության հեռանկարներ ենք տեսնում նաև էներգետիկայի ոլորտի զարգացման մեջ»,-ասաց նա ու նշեց, որ ակնկալում են հետագա այցի ժամանակ արդեն առևտրի հաշվեկշռի մեջ տեսնել հստակ բարձրացում:

Հորդանանցի գործարարներն իրենց հետ բերել էին Մեռյալ ծովի տարածաշրջանից ստացված մարմնի խնամքի միջոցներ: Քաբարիթին նշեց՝ դրանք շատ առողջարար են մաշկի, մաշկային տարբեր հիվանդությունների համար, կարծում են, որ այս ոլորտում ևս կարող են Հայաստանի հետ լավ համագործակցություն սկսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում