Sunday, 05 07 2026
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Սա կլինի իշխանության հանդեպ վստահության հանրաքվե, քաղաքացիները կասեն «այո» կամ «ոչ» Նիկոլ Փաշինյանի իշխանությանը

Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ կողմ 88 և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

ՀՀ Սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:

2018թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խոհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.593.140 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 1.261.105 մարդ:
Այս համամասնության պայմաններում հանրաքվեի դրված ակտը կընդունվի, եթե դրան կողմ քվեարկի շուրջ 648.285 մարդ:

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի օգտին, հիշեցնենք, քվեարկել է 884.864 ընտրող։

Եթե հանրաքվեն, այնուամենայնիվ, կայանա, արդյոք այն կլինի՞ յուրահատուկ «Վստահության հանրաքվե» գործող իշխանության համար։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԳԽ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կիսում է այս մոտեցումը և հավելում. «Ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում սա միակ լուծումն էր, որն ինչ-որ տեղ ուշացած է։ Ենթադրում եմ, որ այն պետք է ընկալել որպես իշխանությունների հանդեպ վստահության հանրաքվե»։

Անգամ եթե իշխանությունները խնդրի լուծմանը շուտ գնային, ըստ մեր զրուցակցի, դա պետք է արվեր հանրաքվեի միջոցով։ Վիգեն Խաչատրյանը չի կարծում, թե սա նախկին համակարգի դեմ պայքար է, որը շուտով կստանա իր հանգուցալուծումը. «Նման ձևակերպումն, ըստ իս, սխալ է։ Խնդիրը նախկին համակարգի դեմ պայքարը չէ, պայքարը նոր համակարգի համար է։ Շեշտադրումները պետք է ճիշտ լինեն։ Հին համակարգն արդեն իսկ փակված թեմա է, խնդիրը վերաբերում է նոր համակարգ կառուցելուն։ Այս հարցի լուծումն անհրաժեշտ է, որպեսզի վերջնականապես ուրվագծվի նոր համակարգի հիմնական հենասյուների ձևավորման լեգիտիմությունը»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ այս հարցը մեր հասարակության ուշադրության կենտրոնում է: «Ամենահետաքրքիր հարցերից մեկն է։ Դատական համակարգի ոչ արդյունավետ գործունեության խնդիրները լուծում են պահանջում։ Շատերը շեշտադրումը շեղում են՝ խոսքը անձերը ու համակարգը չեն։ Խոսքն այն մասին է, որ Սահմանադրությամբ ձևակերպվել է Սահմանադրական դատարանի կարգավիճակը և ճարպկորեն խեղաթյուրվել է նրա բուն էությունն ու հոգին։ Կրկնում եմ՝ խոսքն այստեղ անձերի մասին չէ, այլ այն մասին, որ Սահմանադրական դատարանի ձևավորման սկզբունքները պետք է պահպանվեն ու կիրառվեն այնպես, ինչպես ձևակերպված է Սահմանադրության մեջ։ Իսկ այդ անցումային դրույթները մի քիչ ճարպկություն են արել ու հարմարեցրել կոնկրետ խմբակի ու խմբավորման շահերին։ Սա է էությունը, այստեղ սկզբունքի հարց է, ու հասարակության շահերը սպասարկելու խնդիր կա»,- եզրափակեց Վիգեն Խաչատրյանը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ ծավալվող իրադարձությունների ընթացքից պարզ է դարձել, որ այս հանրաքվեի միջոցով կորոշվի ոչ միայն Սահմանադրական դատարանի և մյուս դատավորների հետագա աշխատանքի հարցը, այլև այն կդառնա յուրօրինակ վստահության քվեի որոշում: «Թեև ես չեմ կարծում, որ հիմա դրա խիստ անհրաժեշտությունը կար։ Ես կարծում եմ, որ հանրաքվե անցկացնելը, կազմակերպելը բավականին բարդ գործընթաց է։ Բացի այդ՝ հանրության շերտերի զգալի մասը զուտ Սահմանադրական դատարանի առումով ունի շատ ընդհանրական, եթե ոչ՝ վերացական գիտելիքների ամբողջություն։ Եթե բացառենք սոցիալական ցանցերում ակտիվ մարդկանց շերտը, ապա ոմանք անգամ չեն ճանաչում Հրայր Թովմասյանին։ Պատկերացրեք՝ հարցը դրվում է սահմանադրական հանրաքվեի, և ըստ իս՝ քաղաքացիների զգալի մասը մտածելու է ոչ թե այն մասին, որ մենք այսպիսով լուծում ենք ոչ միայն 2015 թվականի կեղծված Սահմանադրության խնդիրը, այլև նախորդ բոլոր ընտրությունների ժողովրդական վստահությունը խաթարած իշխող վարչակազմի կեղծիքները հաստատած Սահմանադրական դատարանի հարցը, այլ իրենք կընկալեն «այո՞» Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, թե՞ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Դիլբարյանի՝ որքան էլ դա պարզունակ թվա, պետք է իրականությանը նայել. «Սահմանադրական, դատաիրավական բարեփոխումներն այս հանրաքվեի միջոցով լուծվելու են զուտ ֆորմալ առումով, այլ ոչ բովանդակային, ինստիտուցիոնալ ու գաղափարական։ Ուստի ես նաև կուզենայի լավատես լինել ու մտածել, որ Հրայր Թովմասյանն ու մնացած դատավորները ի վերջո կամովին հրաժարական կտան, ու մենք կկարողանանք մեր ողջ ներուժն ուղղել այլ հարցերի լուծմանը։ Օրինակ՝ հենց Սահմանադրության իրական բարեփոխումը, ընդհանրապես մեր վարչապետի լիազորությունների, Ազգային ժողովի, նախագահի լիազորությունների շրջանակը, երկրի ժողովրդավարության ընթացքի ապահովումը։ Եթե տեղի է ունենում հանրաքվե, ապա ժողովրդավարական պետության մեջ պետք է լինի մի մարմին, որտեղ կարելի է բողոքարկել այդ հանրաքվեի, ընտրությունների ընթացքը»։

Եզրափակելով՝ Նարինե Դիլբարյանն ասաց. «Նոր Հայաստան կառուցելու ճանապարհին և՛ այս իշխանությունները, և՛ իրավական երկրի գաղափարին հավատարիմ քաղաքական ուժերը շատ կարևոր խնդիրներ ունեն լուծելու»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում