Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է հսկայական չափերի մահացած գալակտիկա, որը գոյություն է ունեցել 12 միլիարդ տարի առաջ, երբ տիեզերքը 1,8 միլիարդ տարեկան էր: Այս մասին հաղորդվում է Phys.org-ը:
Գալակտիկան, որը անվանակոչվել է XMM-2599, աչքի է ընկել աստղերի ձևավորման բարձր տեմպով (տարեկան մեկ հազար արևային զանգված), բայց հետո այդ գործընթացը ամբողջովին դադարել է: Գիտնականները դեռ չգիտեն, թե որն է XMM-2599- ի մահվան պատճառը: Զանգվածով այն համեմատելի էր 300 միլիարդ արևի հետ, ինչը նրան դարձրել է ուլտրաչափերի գալակտիկա, որն այդ դարաշրջանում ծայրահեղ հազվադեպ էր: Ինչպես կանխատեսում են մաթեմատիկական մոդելները, չնայած այդպիսի գալակտիկաներ գոյություն ունեին այդ ժամանականերում, նրանք պետք է աստղեր կազմած լինեին ավելի երկար ժամանակաընթացքում:
Հետազոտողները կարծում են, որ գալակտիկան, հնարավոր է, դադարել է ստանալ աստղի ձևավորման համար անհրաժեշտ նյութը, կամ էլ նրա միջուկում եղած սև խոռոչն է ակտիվացել։







































