Ութ տարի Բուդապեշտի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են քարանձավային սալամանդրների հազվագյուտ տեսակը և պարզել են, որ դրանցից մեկը 7 տարի անցկացրել է մեկ վայրում: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Journal of Zoology ամսագրում:
Գիտնականները անվնաս թանաքով 19 սալամանդրների վրա նշում են արել: 2010 թվականից մինչև 2018 թվականը նրանք պարբերաբար ստուգել են մողեսների շարժումները:
Դիտարկման ողջ ժամանակահատվածում մողեսները մեկնարկային կետից միջին հաշվով հինգ մետր տեղաշարժվել են: Ամենաակտիվը ճանապարհորդել է 38 մետր, իսկ սալամանդրներից մեկը բացարձակապես չի փոխել դիրքը. նա 2,569 օր նստել է նույն վայրում:
Գիտնականները դա վերագրում են այն փաստին, որ այս տեսակի սալամանդրը կարող է մի քանի տարի գոյատևել առանց սննդի: Ըստ էության նրանք ակտիվություն են ցուցաբերում միայն զուգավորման ժամանակ, որը տեղի է ունենում յուրաքանչյուր 12,5 տարին մեկ:








































