Ամերիկացի դաշնակահարուհի Լոլա Աստանովան Instagram-ում հրապարակել Է տեսանյութ, որտեղ Սքոթ Ջոփլինի գրած «Maple leaf rag» կոմպոզիցիան կատարում Է միանգամից երկու ռոյալի վրա: Դրանով նա զարմացրել Է ցանցի օգտատերերին:
«Նրանք միշտ ասում Էին, որ երկուսն ավելի լավ Է, քան մեկը»,- գրել Է Աստանովան:
Չնայած երկու գործիքների միջեւ եղած տարածությանը, դաշնակահարուհին վստահորեն հիմնական պարտիան կատարում Է աջ ձեռքով, իսկ ձախով ապահովում Է նվագակցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
https://www.instagram.com/p/B8HJsuJAkAF/?utm_source=ig_embed