Այսօր՝ փետրվարի 6-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվելու է «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Եկել է հեղափոխության ճանապարհին հաջորդ քայլը կատարելու պահը: ՍԴ-ն ոչ թե խրամատ է, այլ նռնակ՝ դրված ՀՀ ներկայի և ապագայի տակ: Այդ նռնակը պետք է վնասազերծել, և չկա այլընտրանք»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ ՍԴ-ն է դակել 2008-ի մարտի 1-ով արյունոտված, կեղծված նախագահական ընտրությունները. «Հրայր Թովմասյանը անհաջող սրբագրիչ է, որին պետք է խմբագրել: Դուք հիշվելու եք որպես քաղաքական բանդայի մասնիկ: Հրայր Թովմասյան, դուք հիշվելու եք որպես սահմանին կանգնած դիպուկահար, որը թիրախավորել է ՀՀ սուվերենությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում:





































