Այսօր՝ փետրվարի 6-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվելու է «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Մեր ժողովրդավարության ամբողջ օրգան համակարգն են ձևախեղել, և երբ մենք ասում ենք՝ եկեք վերականգնենք մարմնի առողջ գործունեությունը, մեզ ասում են՝ չէ, չէ, չէ, սա ընթացակարգային խախտում է: Սա ասում են հին ռեժիմի հոգեզավակները»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը և հավելեց՝ կարո՞ղ է արդյոք մարդակերը խոսել իր կերած մարդկանց անունից:
«Դուք իրավունքի պաշտպաններ չեք, դուք իրավունքի ղասաբներ եք: Այդ ընթացակարգային խախտման շնորհիվ մինչև 2035 թվականը՝ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ավարտը, ՀՀ ժողովրդի սահմանադրական իրավունքի վրա վետո է դրված: Մենք կոտրելու ենք այդ կապանքը»,- հավելեց նա:
Պատգամավորն ընդգծեց՝ այդ վերջին բաստիոնից ամենակեղտոտ ձևով կրակում են ժողովրդի վրա. «Մենք յուրաքանչյուրս ունենք մեկ փամփուշտ հին Հայաստանի ուրվականին գլխից այն աշխարհ ուղարկելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































