«Մենք չհասկացանք, թե իշխանությունը, սահմանադրական փոփոխություններ կատարելով, անձնական խնդիր է ուզում լուծել, թե ցանկանում է ինստիտուտների կայացումը հասցնել տրամաբանական ավարտին: Եթե 2-րդ տարբերակն է, ապա չենք հասկանում ինչո՞ւ արտահերթ ռեժիմով, եթե կա սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով վարչապետի կողմից ստեղծվող, որի վերջնական կազմավորումը դեռ ընթացքի մեջ է: Այս հրատապությունը, ընթացակարգային կանոնների ակնհայտ կոպիտ խախտումները նորից մեզ համար անհասկանալեի են մնում: Ո՞վ կամ ի՞նչն է նրանց ստիպում այսքան լուրջ խախտումների միջոցով գնալ մինչև վերջ: Այս ամենը հետագայում ջրի երես է դուրս գալու», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: