Այսօր՝ փետրվարի 6-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվելու է «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Իրականացնում ենք նախորդ ռեժիմի վերջին որջը մաքրելու հեղափոխության մեր խոստումը»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ շատերն իրավացիորեն նշում էին, որ ուշացել ենք. «Սակայն մեր իսկ որդեգրած արժեքները ստիպում էին մարդկանց հնարավորություն տալ իրենց իսկ սխալներն ուղղելու, եթե կուզեք՝ դարձի գալու»:
Պատգամավորն ընդգծեց՝ ոչ միայն Սահմանադրության ու ժողովրդավարական արժեքների, այլև քաղաքացիների և նրանց արժանապատվության վրա իրենց ոտքերը սրբած մարդիկ կառչել ու մարտնչում են իրենց վերջին նեղ կուսակցական որջի համար: «Այո, տասնամյակներով պետության զավթման գործիքը եղել է հենց Սահմանադրական դատարանը: Եվ լավ գիտեք՝ այսօր ՍԴ-ն է այն միակ գործիքը, որ վիժեցնելու է անցումային արդարադատությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































