Այսօր՝ փետրվարի 6-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվելու է «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց. «Վարչապետի որոշմամբ որոշվել էր ձևավորել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որը պետք է զբաղվեր նաև ՍԴ դերի հստակեցմամբ: Ինչո՞ւ եք վարչապետի նախաձեռնությունից առաջ ընկնում և ինչո՞ւ եք հիմնարար փոփոխությունները թողած՝ գումար ծախսում հանրաքվեի անցկացման վրա՝ անձնական խնդիրներից ելնելո՞վ, թե՞…»:
Նրա խոսքով՝ ձեզ համար փաստորեն դատական համակարգի բարեփոխումներն ավելի քիչ են կարևոր, քան ՍԴ կոնկրետ անդամների հետ անձնական հաշիվնե՞րը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































