«Այս նախագծի ընդունումը միտված է ՍԴ խնդրի լուծմանը: Նորից եմ կրկնում՝ գործընթացով առաջ ենք շարժվում: Խոսքը 10 կամ 20 տարվա մասին չէ, որ ես կանխատեսումներ անեմ: Ամիսների կամ շաբաթների մասին ենք խոսում: Կտեսնենք՝ կկարգավորվի, թե ոչ, միտումը սա է: Միանշանակ է, որ այս հարցը պետք է կարգավորվի և կարգավորվելու է:»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:








































