Sunday, 05 07 2026
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում

Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ ՀՀ պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Բարբորա Զեմանովայի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է բանկի հետ բազմաոլորտ համագործակցությունը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ իրականացվող մի շարք ծրագրերը:

«Մենք հաստատակամ ենք առաջիկայում էլ ավելի ընդլայնել հարաբերությունները Եվրոպական ներդրումային բանկի հետ և ավարտին հասցնել մեր ծրագրերը»,-նշել է Սուրեն Պապիկյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՆԲ-ի կողմից Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերը` տրանսպորտային, էներգետիկ և ջրային ենթակառուցվածքների բարելավման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում:

Անդրադարձ է եղել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի 3-րդ և 4-րդ Տրանշերում իրականացվող աշխատանքներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նախորդ տարեվերջին ստորագրված Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման դրամաշնորհային համաձայնագրի շուրջ, որի նպատակն է հանրապետության առավել վթարավտանգ կետերում իրականացնել ճանապարհային անվտանգության միջոցառումներ:

«Ճանապարհային անվտանգության չափանիշների փոփոխությունը և դրանց համապատասխանեցումը եվրոպական չափորոշիչներին բխում է Հայաստանում ճանապարհային անվտանգության բարելավման անհրաժեշտությունից: Մենք բարձր ենք գնահատում այս ուղղությամբ բանկի կողմից տրամադրվող ֆինանսատեխնիկական ու խորհրդատվական աջակցությունը»,-ընդգծել է նախարարը:

Կողմերը պայմանավորվել են փոխանակվել վերոնշյալ ծրագրերում ապագա փոխգործակցությանը միտված անհրաժեշտ տեղեկատվությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում