Thursday, 04 06 2026
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ

Սատարում են «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը

2011 թ. հուլիսի 15-ին Գյումրիի քաղաքապետարանը դիմել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ իր պահանջն իրականացնելու համար, այն է՝ քաղաքի հին հեռուստաաշտարակից ապամոնտաժել «ԳԱԼԱ»-ի հեռարձակող սարքավորումները: Հիմք է ծառայել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի բողոքի մերժումը, որով ուժի մեջ է մնում ՀՀ վերաքննիչ դատարանի, հօգուտ Գյումրիի քաղաքապետարանի, 2011թ. ապրիլի 26-ին կայացրած վճիռը:

Մենք՝ ներքոստորագրյալներս, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը դիտարկում ենք որպես «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ 2007 թվականից սկսած՝ իշխանական տարբեր ատյանների նախաձեռնած ճնշումների տրամաբանական շարունակություն, որն, ըստ էության, խոսքի ազատության դեմ ուղղված արշավ է: Հատկանշական է, որ որոշումը կայացվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի այն որոշումից կարճ ժամանակ անց, ըստ որի՝ Հայաստանը կատարել է «Ա1+» հեռուստաընկերության գործով Եվրոպական դատարանի վճիռը, և գործընթացը համարվում է փակված: Ցավոք, իրականացան մեր հոռետեսական կանխատեսումները, և միջազգային ատյանի այդ որոշումը, փաստորեն, լիովին ազատ արձակեց հայաստանյան իշխանությունների «ձեռքերը»՝ լռեցնելու իրենց համար անցանկալի նաև մյուս լրատվամիջոցներին՝ ինչպիսին է «ԳԱԼԱ»-ն:

Մենք՝ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներս, շարունակելու ենք սատարել «ԳԱԼԱ»-ին և կոչ ենք անում իշխանություններին՝ ձեռնպահ մնալ ազատ խոսքի և բազմակարծության դեմ իրականացվող ոտնձգություններից, հատկապես համապետական ընտրությունների նախաշեմին, երբ չափազանց կարևոր է տեղեկատվության դաշտում բարենպաստ մթնոլորտի ստեղծումը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե,

Երևանի մամուլի ակումբ,

«Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ,

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում