Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

ՍԴ-ն գործող կազմով Ռ․ Քոչարյանի գործով դիրքորոշում է հայտնել․ չի կարող հանդես գալ որպես անաչառ մարմին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Դուք դիմել եք Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ու վարչապետ ՆԻկոլ Փաշինյանին՝ խնդրելով ԱԳՆ-ից ստանալ նախորդ տարի Սահմանադրական դատարանի նախագահի՝ Լատվիա կատարած այցի վերաբերյալ տեղեկություններ և դա տրամադրել Ազգային ժողովին։ Ի՞նչ այցի մասին է խոսքը, որքանո՞վ է այն կապված ներկայիս սահմանադրական ճգնաժամի հետ։

Խոսքը 2019 թ. նոյեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակության՝ Ռիգա կատարած աշխատանքային այցի մասին է, որը տեղի է ունեցել Լատվիայի Սահմանադրական դատարանի նախագահ Ինետա Զիեմելեի հրավերով: Դիվանագիտական աղբյուրներից իմ ստացած խիստ հավաստի տեղեկությունների համաձայն՝ այդ այցի ընթացքում, բացի պաշտոնական օրակարգից, Հրայր Թովմասյանն ու պատվիրակության մյուս անդամները լատվիացի գործընկերների հետ հանգամանորեն քննարկել են Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին ուղղված դիմումների ճակատագիրը։

Հիշեցնեմ, որ անցած տարվա հունիսին  ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի, 300.1-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը, իսկ հուլիսին՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Գրիգորյանի դիմումը` որոշելու ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Իսկ դրանից հետո Սահմանադրական դատարանը խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով հիշյալ գործերի վարույթները կասեցնելու և Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին դիմելու մասին որոշում է կայացրել: Եվ ահա, Լատվիա կատարած այցի ընթացքում ՍԴ նախագահն ու պատվիրակության մյուս անդամները հանգամանորեն քննարկել են այս հարցը՝ ըստ էության, հանդես գալով որպես շահագրգիռ կողմ, որովհետև քննարկումների հիմքում եղել է այն հարցը, թե ինչպես կարող է ՍԴ-ն Քոչարյանի գործով կայացնել այնպիսի որոշում, որի արդյունքում 2008 թվականի մարտի 1-ի գործողությունները կորակվեն որպես նրա կարգավիճակից բխող, և Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ։

ԱԺ նախագահին և վարչապետին հղած իմ դիմումների նպատակն այն է, որ ԱԳՆ-ից համապատասխան տեղեկատվություն ստացվի, և այն քննարկման առարկա դառնա առաջին հերթին խորհրդարանում, որը այս գործով հանդես է գալիս որպես պատասխանող կողմ։ Դա հնարավորություն կտա փաստարկված ապացուցելու, որ ՍԴ գործող կազմը չի կարող Քոչարյանի և նրա գործի հետ կապված գործերով հանդես գալ որպես անաչառ մարմին։

Ինչո՞ւ եք այս հարցը բարձրաձայնում հատկապես հիմա։

Այս խնդրի հետևանքների հետ մենք առնչվելու ենք արդեն առաջիկա ամիսներին, քանի որ, ամենայն հավանականությամբ, մարտ-ապրիլ ամիսներին ստացվելու են Սահմանադրական դատարանի դիմումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կարծիքները։ Իսկ դա նշանակում է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ՍԴ-ն այս կազմով այդ կարծիքները ստանալուց հետո չքննի Քոչարյանի գործը և որոշում չկայացնի դրա վերաբերյալ։ Ընթացիկ զարգացումների հետ իմ բարձրաձայնած հարցը գուցե ուղղակի կապ չունի, սակայն անուղղակիորեն կապված է, միանշանակ։ Որովհետև այս իրողությունը լույս է սփռում այն հարցի վրա, թե ինչու է Քոչարյանի պաշտպանական թիմը արհեստականորեն, բոլոր հնարավոր միջոցներով ձգձգում դատավարությունը։ Պատասխանը շատ պարզ է՝ նրանք ամեն ինչ անում են, որպեսզի Վենետիկի հանձնաժողովի ու ՄԻԵԴ-ի կարծիքները ստանալուց հետո ՍԴ-ն հենց այս կազմով քննի այդ գործերը և կայացնի այնպիսի որոշում, որի արդյունքում Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ։ Մինչդեռ իմ վկայաբերած փաստերը, բազմաթիվ այլ հարակից փաստեր և իրադարձություններ ևս վկայում են, որ Սահմանադրական դատարանն իր ներկայիս կազմով չի կարող անաչառ քննել Մարտի 1-ի հետ կապված որևէ գործ։ Այսինքն՝ այս հարցից է ուղղակիորեն կախված ընդհանարապես Մարտի 1-ի գործն ու դրա բացահայտումը, որովհետև ակնհայտ է՝ եթե Քոչարյանը հայտնվեց ազատության մեջ, քրեական գործը միանգամայն այլ ընթացք կստանա, նա իր ազդեցության բոլոր միջոցներով կանի առավելագույնը Մարտի 1-ի գործի իրական բացահայտում թույլ չտալում համար։

Իսկ որքանո՞վ են ձեր դիմումները կապված Հրայր Թովմասյանի շուրջը ներկայումս ընթացող գործընթացների հետ։

Դրանք ուղղակիորեն կապված չեն։ Սակայն իմ նշած այցն ու դրա ընթացքում ծավալված քննարկումը ցույց են տալիս, թե ինչ որակների կրող է Սահմանադրական դատարանի գործող ղեկավարությունը։ Սահմանադրական դատարանը պետության ինքնիշխանության երաշխավորներից մեկն է, եթե ոչ ամենագլխավորը։ Եվ այդ պայմաններում այդ կառույցի ղեկավարը արտերկրում այլ պետության ներկայացուցիչների հետ քննարկում է բացառապես մեր ներքին կյանքին վերաբերող հարցեր։ Իրականում սա ազգային անվտանգության խնդիր է, որը պատշաճ քննության դեպքում կարող է միանգամայն այլ շերտեր ու երանգներ ստանալ, որովհետև սա ցույց է տալիս, թե ում է ժամանակին վստահվել սահմանադրական արդարադատություն իրականացնելու կարևորագույն գործառույթն ու առաքելությունը։

Եթե ձեր դիմումներին ընթացք տրվի, և ԱԳՆ-ից համապատասխան տեղեկատվությունը տրամադրվի ԱԺ-ին, ի՞նչ է հաջորդելու դրան։

Դա կախված է այդ տեղեկատվության բնույթից ու մանրամասներից։ Անկախ դրանից, սակայն, այս հարցը պետք է քննարկման առարկա դառնա խորհրդարանում, նաև խորհրդարանից դուրս, որովհետև սա հանրային մեծ հնչեղություն ունեցող խնդիր է։ Նվազագույնը, որ կարող է տեղի ունենալ այս գործընթացի արդյունքում, այն է, որ պետք է բացառվի Սահմանադրական դատարանի գործող կազմի կողմից Մարտի 1-ի հետ կապված որևէ գործի քննությունն ու վճռի հրապարակումը։ Ինչպիսի իրավական լուծումներ կհետևեն դրան՝ ցույց կտա ժամանակը։ Կարևորն այն է, որ միարժեքորեն բացառվի ՍԴ ներկայիս կազմի կողմից երկրի համար կենսական նշանակություն ունեցող այդ գործերի քննությունը։ Ինքս հետամուտ եմ լինելու այս գործընթացին, քանի որ սա համարում եմ ինչպես մեր ներքին, այնպես էլ արտաքին  անվտանգությանը, պետության դիմադրողականությանը վերաբերող կարևորագույն խնդիր։

Բոլոր դեպքերում, եթե ձեր նշած տեղեկատվությունը ստացվի, և, ասենք, խորհրդարանում քննարկվի այդ հարցը, ինչպե՞ս այն կարող է անդրադառնալ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետագա պաշտոնավարման, ՍԴ գործող կազմի վրա։

Այս պահին չեմ ցանկանում խորամուխ լինել իրավական նրբությունների մեջ, կարող եմ ասել միայն, որ եթե իմ նշած բավական արժանահավատ այդ պատմությունը հաստատվի և քննարկման առարկա դառնա, այն վկայելու է ՍԴ-ի անդամներին և նրա նախագահին ներկայացվող կարևորագույն պայմանի՝ անկողմնակալության և չեզոքության խախտման մասին։ Այսինքն՝ առանձին վերցրած այս գործով մենք համոզվում ենք, որ ՍԴ գործող կազմն ու հատկապես նրա նախագահը քաղաքականապես չեզոք չեն, իրենց պաշտոններում սպասարկում են կամ ցանկանում են սպասարկել առանձին անհատների կամ խմբի շահեր, ինչը հակասում է Սահմանադրության տառին և ոգուն։ Իրականում, ինչպես անկեղծորեն իր հարցազրույցներում խոստովանում է Հրայր Թովմասյանը, Սահմանադրական դատարանը վերածվել է քաղաքական բարիկադի, ՍԴ գործող կազմի մեծամասնությունը՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, դարձել են այդ բարիկադի պահապանները։ Այդպիսով, նրանք դուրս են եկել սահմանադրականության տրամաբանությունից ու շրջանակներից և ակնհայտ քաղաքական պայքար են մղում։ Դրան պետք է օր առաջ վերջ տրվի, քանի որ այդ գործելակերպը մեծ վնաս է հասցնում Հայաստանին, ժողովրդավարությանն ու ներքին կայունությանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում