Thursday, 02 07 2026
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում

Ոստիկանության պատժիչ գործողությունը. ինչ է արել Ռուբեն Հայրապետյանը

Ռուբեն Հայրապետյանի պաշտպանը հայտարարել է, որ ոստիկանության քրեական հետախուզության վարչության դիմակավորված անձինք բերման են ենթարկել Հայրապետյանին, առանց հիմնավորման՝ ըստ պաշտպանի:

Այդ հաղորդագրությունը հիշեցնում է հունվարի 28-ին ոստիկանության նույն հատուկ ստորաբաժանման գործողությունը մի քանի գործիչների նկատմամբ, որոնք նախկին իշխող համակարգին առնչվող շրջանակներից են և գործունեություն են ծավալում իշխանությանը կոշտ քննադատության դաշտում՝ չվարանելով անգամ հայհոյախառն բառապաշարի կիրառման հարցում: Հունվարի 28-ի միջադեպը առաջացրեց մեծ աղմուկ, անգամ «Իմ քայլը» մեծամասնությունը ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ զրույց ունեցավ: Ոստիկանապետի ԺՊ-ն հայտարարեց, որ գործողությունը կատարվել է օրենքի շրջանակում, օպերատիվ տեղեկատվության հիման վրա:

Այն, որ գործնականում նույն ոճով բերման է ենթարկվում նաև Ռուբեն Հայրապետյանը, վկայում է, որ ոստիկանության հունվարի 28-ի քայլը առնվազն ունեցել է քաղաքական իշխանության և մասնավորապես վարչապետի հավանությունը: Հակառակ պարագայում դժվար է պատկերացնել, որ հունվարի 28-ի աղմկոտ միջադեպի ոճով լիներ ոստիկանության նոր գործողություն, այն էլ՝ նախկին իշխող համակարգը ներկայացնող օդիոզ դեմքերից մեկի նկատմամբ:

Արդյոք դա թո՞ւյլ է տալիս խոսելու այն մասին, որ ոստիկանությունն այդ տեսանկյունից ձեռնամուխ է եղել ակցիաների կամ գործողությունների շարքի, և ով է հաջորդն այդ շարքում:

Ակնառու է, որ նոր գործողությունը, վկայելով դրան գնալու քաղաքական բարձր հավանության մասին, գործնականում կրում է պատժիչ բնույթ և ցուցադրական պատժիչ բնույթ: Ըստ այդմ՝ առաջանում է երկու հարց: Մեկն իհարկե գործողությունների իրավաչափության, օրինականության հարցն է՝ անկախ, անշուշտ, այն հանգամանքից, թե քաղաքական ինչ հայացք կամ կողմնորոշում ունեցողի հանդեպ է այն կիրառվում: Եվ մյուսը հարցն է, թե ո՞րն է այդ գործողության հենց այդ ոճի կամ բնույթի բուն իմաստը:

Բանն այն է, որ եթե հունվարի 28-ի գործողությունը լիներ անարդյունավետ, ապա հազիվ թե ոստիկանությունը ստանար այդ ոճով ևս մի գործողության, աղմուկի ևս մի ալիք առաջացնող ռիսկ ենթադրող քայլի հավանությունը: Ըստ այդմ՝ եթե կա երկրորդ դեպքը, պետք է ենթադրել, որ հունվարի 28-ի գործողությունն այդուհանդերձ ծառայել է որոշակի նպատակի, որը, սակայն, դուրս է հանրային իրազեկվածության դաշտից, գոնե առայժմ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում