Բժշկական դիմակները չեն պաշտպանում 2019-nCoV կորոնավիրուսից, սակայն դրանք ունակ են նվազեցնելու վարակման ռիսկը: Այս պարզաբանումներով Ժնեւում հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ հրապարակելով առավել հրատապ հարցերն ու պատասխանները Չինաստանում բռնկած հիվանդության կապակցությամբ:
«Բժշկական դիմակ կրելը կարող Է օգնել սահմանափակելու շնչուղիների հիվանդությունը: Սակայն սոսկ դիմակի օգտագործումը վարակից պաշտպանություն չի երաշխավորում եւ պետք է զուգակցվի մյուս նախազգուշական միջոցների հետ, ներառյալ ձեռքերի հիգիենան եւ շնչուղիների հիգիենան»,- արձանագրել է ԱՀԿ-ն: «Շնչուղիների հիգիենա» ասելով կազմակերպության փորձագետները նկատի ունեն «1 մետրից ոչ պակաս հեռավորություն» պահպանելը «իր եւ մյուս մարդկանց միջեւ»:
ԱՀԿ-ն խորհուրդ է տվել դիմակն օգտագործել «ռացիոնալ» կերպով՝ խուսափելու համար «արժեքավոր միջոցների անհարկի ծախսումից»: Խորհուրդ է տրվում այն կրել միայն այն դեպքերում, երբ առկա են շնչուղիների ախտանիշներ (հազ կամ փռշտոց), որոնք թույլ են տալիս կասկածել 2019-nCoV-ի առկայությունը կամ էլ երբ անհրաժեշտ է խնամել հիվանդի, որը կարող է ախտահարված լինել այդ կորոնավիրուսով: ԱՀԿ-ն նշել է, որ Չինաստանից ծանրոցներն անվտանգ են: Մյուս կորոնավիրուսների բռնկումների փորձից հայտնի է, որ դրանք «երկար չեն մնում այնպիսի առարկաների վրա, ինչպիսիք են նամակերն ու ծանրոցները», հաղորդել է ՏԱՍՍ-ը: