Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Մարտիմեկյան ողբերգության մեխը. բոլոր հարցերի պատասխանը

«Հայտարարում եմ, որ ցանկության և համապատասխան մասնագիտական կարողությունների առկայության պայմաններում այս շրջանում շատ բան կարելի էր անել 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման համար, որը, ցավոք, չի արվում», նախօրեին Մարտի 1-ի գործի առնչությամբ հայտարարություն է տարածել այդ գործով որպես մեղադրյալ ներգրավված Գևորգ Կոստանյանը՝ նախկին գլխավոր դատախազը: Կոստանյանն այժմ ՌԴ-ում է և այնտեղից հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ ու պատասխանել քննության բոլոր հարցերին՝ պայմանով, որ հարցերը հնչեն հրապարակավ և ոչ միայն քննիչների, այլև վարչապետի ու եվրոպական դեսպանների ներկայությամբ: Արտառոց պայման է, ինչ առնչությամբ արդեն առիթ ունեցել եմ խոսելու: Այս պարագայում, սակայն, խոսակցության առարկան այլ է՝ սպանությունների բացահայտման մասին Կոստանյանի հայտարարությունը:

Մասնագիտական համապատասխան կարողությունների առկայության պայմաններում 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ «շատ բան անելու» մասին է խոսում մարդ, որը շատ տարիներ եղել է Հայաստանի գլխավոր դատախազ և կարող էր ի պաշտոնե «շատ բան անել» իր ներկայիս խոսքերն այն ժամանակ կյանքի կոչելու ուղղությամբ: Բայց միևնույն ժամանակ հատկանշական է, որ Կոստանյանը խոսում է «այս շրջանում» շատ բան անելու հնարավորության մասին: Ինչ է նշանակում այս շրջանում: Արդյո՞ք նախկին գլխավոր դատախազ Կոստանյանն ակնարկում է նոր քաղաքական իրավիճակի և նոր իշխանության մասին, որը չի դնի բացահայտման գործընթացի սահմանափակում: Որովհետև, անկասկած է իհարկե, որ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնում ունենալու որևէ բան անելու դե յուրե հնարավորություն, դե ֆակտո անկարող էր անել՝ հաշվի առնելով «այն շրջանի» քաղաքական ու իշխանական իրողությունները: Նշանակո՞ւմ է դա, որ Գևորգ Կոստանյանն արդեն այս շրջանում հայտնում է իր պատրաստակամությունը սպանության հանգամանքները բացահայտելու ուղղությամբ կոնկրետ աջակցության հարցում, եթե իշխանությունը կայացնի դրա դիմաց Գևորգ Կոստանյանին ներկայացվող մեղադրանքից հրաժարվելու քաղաքական որոշում:

Համենայնդեպս, ի՞նչն է, որ Գևորգ Կոստանյանին տալիս է այդօրինակ հայտարարության հիմք՝ մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ շատ բան անելու կապակցությամբ: Թե՞ նա դիմում է պարզունակ քարոզչական քայլի, այլ կերպ ասած՝ բլեֆի: Միևնույն ժամանակ անկասկած է, որ մարտիմեկյան գործի մեխը 10 սպանություններն են, որովհետև դրանք են, որ այդ ողբերգական իրադարձությունը բերել են մի կետի, որտեղ գործնականում էապես արգելակված է Հայաստանի հետագա հասարակական-քաղաքական կյանքի հեռանկարի մի ահռելի բաժին՝ որոշակի փակուղայնությամբ և համընդհանուր կասկածի մի մեծ օջախով: Այդ իմաստով, Մարտի 1-ի բացահայտվածության մասին խոսել հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հստակ և աներկբա պարզ կլինեն 10 զոհերի մահվան հանգամանքները: Որքան էլ շատ հարցերի պատասխանների միջով է ընկած այդ հանգամանքները պարզելու ճանապարհը, միևնույն է, այդուհանդերձ, միայն սպանությունների բացահայտումն է, որ կօգնի փակել բոլոր հարցերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում