Sunday, 05 07 2026
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր

Գևորգ Կոստանյանի պայմանները. աներևակայելի որոշում մարտիմեկյան գործում

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարություն է տարածել, որով նշում է, որ պատրաստ է վերադառնալ Երևան և պատասխանել Մարտի 1-ի գործի նախաքննության մարմնի բոլոր հարցերին: Այդ գործով ներգրավված Գևորգ Կոստանյանը, սակայն, առաջադրում է պայման, որ հարցերը պետք է հնչեն հրապարակավ, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի վարչապետի գլխավորությամբ ձևավորված շրջանակում, այլ նաև Հայաստանում ԵՄ դեսպանների ու կառույցների ներկայացուցիչների ներգրավվածությամբ: Գևորգ Կոստանյանը, որ մարտիմեկյան գործի առնչությամբ ներգրավված է փաստաթղթեր կեղծելու դրվագի մասով, Երևան վերադառնալու պատրաստակամություն է հայտնում այդ պայմանը կատարելու դեպքում՝ նշելով, թե հրապարակավ կպատասխանի բոլոր հարցերին, ու եթե բերվի գեթ մեկ ապացույց, որ ինքը օրենք է խախտել, ապա պատրաստ է անգամ կալանավորման:

Հնարավոր է ասել, որ նախկին գլխավոր դատախազ Կոստանյանը ավելի շատ հայտարարում է չվերադառնալու, քան վերադառնալու պատրաստակամության մասին: Կոստանյանն արդեն մի քանի ամիս Ռուսաստանում է, ինչպես ասել էր՝ կրթական նպատակներով, ու ներգրավվելով գործում՝ հայտնել էր Երևան վերադառնալու պատրաստակամություն, միայն թե ավարտի գործերը Ռուսաստանում:

Փաստորեն, այժմ արդեն նա շարադրում է վերադարձի պայմաններ: Ընդ որում, դրանք այնպիսին են, որ բավականին բարդ է պատկերացնել ընդունելիությունը: Նախկին գլխավոր դատախազը իր գործունեության բերումով նաև շատ լավ է թերևս հասկանում, որ գրեթե աներևակայելի է, այսպես ասած, հարցաքննություն վարչապետի ու ԵՄ դեսպանների, օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ, որքան էլ Կոստանյանը հույժ կարևոր համարի գործի հրապարակայնությունը: Ըստ այդմ էլ՝ մնում է եզրակացնել, որ մեծ հավանականությամբ նա այդ ամենը պատկերացնելով էլ տողատակում խոսում է չվերադառնալու մասին:

Դա կնշանակի, որ Գևորգ Կոստանյանը կհամալրի Հայաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կամ օդիոզ գործիչների շարքը, որոնք ապաստանում են Ռուսաստանում: Ընդ որում, նրանց մեծ մասը անցնում է մարտիմեկյան գործով այս կամ այն կերպ՝ նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյան, քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյան, Լևոն Սարգսյան՝ Ալրաղացի Լյով, ում անունը կար օլիգարխների հայտնի ցուցակում:

Կոստանյանը կհամալրի՞ այդ շարքը, և դրանում նա կլինի վերջի՞նը, թե՞ հերթականը, և պետք է սպասել, թե ով է լինելու հաջո՞րդը: Թե՞ կկայացվի աներևակայելի և անսպասելի որոշումը, և Գևորգ Կոստանյանը կգա, ու ոչ միայն քննիչների, իրավապահների, այլև վարչապետի ու դեսպանների ներկայությամբ կպատասխանի հարցերին: Ի վերջո, եթե Կոստանյանը կարևոր գործոն է մարտիմեկյան գործում, ապա գուցե այդ ոչ սովորական գործում արժե քննարկել ոչ սովորական մեթոդները՝ թե՛ բացահայտմանը, թե՛ նաև այդ հարցում հանրային հաշվետվողականությանը առավելագույնս նպաստելու համար:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում