Չինաստանի Ուհան քաղաքում ավարտվել է կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված 1000 մահճակալանոց նոր հիվանդանոցի կառուցումը, հաղորդում է CCTV պետական հեռուստատեսությունը:
Քաղաքապետ Չժոու Սյանվանը փետրվարի 2-ին հիվանդանոցը հանձնել է զինված ուժերին: Նախատեսվում է, որ հաջորդ օրվանից արդեն հիվանդանոցը կգործի:
Մեկ այլ բուժհաստատություն գտնվում է շինարարության փուլում և կբացվի փետրվարի 5-ին: Միասին, երկու հիվանդանոցները լրացուցիչ 2.6 հազար մահճակալ կտրամադրեն՝ վիրուսի բռնկման ժամանակ հիվանդներին սպասարկելու համար:
2019 թ.-ի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր 2019-nCoV տեսակն էր: