Կորոնավիրուսի նոր տեսակից բուժված մի կին պատմել է հիվանդության ընթացքի և իր բուժման մասին: Նրա պատմությունը հրապարակում է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ գրում է gazeta.ru-ն:
44-ամյա չինուհին տեղափոխվել է Չունցին նահանգի հիվանդանոց Ուհան քաղաքից վերադառնալուց անմիջապես հետո: Վեց օր անց նրան տեղափոխել են կենտրոնական հիվանդանոց, որտեղ նրան ախտորոշվել են թոքաբորբ, որի առաջացման պատճառը նոր տեսակի կորոնավիրուսն է եղել:
Հիվանդին բուժելու համար օգտագործվել են հակավիրուսային և հակավարակիչ, ինչպես նաև չինական ավանդական դեղամիջոցներ: Անցած մի քանի օրերին նրա վիճակը բարելավվել է, և կինը դուրս է գրվել հիվանդանոցից:
Հիվանդին խորհուրդ է տրվել չանտեսել պաշտպանիչ միջոցառումները, բժշկական դիմակ հագնել և ձեռքերը լվանալ, ինչպես նաև հիվանդության առաջին ախտանիշների դեպքում դիմել բժշկի: