Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

IDBank-ը SWIFT gpi համակարգի անդամ

IDBank-ը Հայաստանում առաջիններից է, որ սկսել է կիրառել SWIFT global payment innovation (gpi) համակարգը։

SWIFT gpi ինովացիոն համակարգի միջոցով IDBank-ը կատարելագործում է իր հաճախորդներին մատուցվող ծառայությունները՝ ապահովելով միջազգային փոխանցումների արագության և կանխատեսելիության աննախադեպ մակարդակ։  gpi Tracker ինտերակտիվ հավելվածի միջոցով IDBank-ն իրական ժամանակում վերահսկում է փոխանցման կարգավիճակը և ստուգում փոխանցման ճանապարհին յուրաքանչյուր բանկի գծով տեղեկատվությունը՝ ներառյալ ամեն փուլում գանձվող միջնորդավճարները։  Երբ փոխանցումը հասնում է շահառուին, gpi Tracker-ն այդ մասին բանկին ծանուցում է ուղարկում։ Միջին հաշվով, gpi վճարումների 40%-ը հաշվեգրվում են վերջնական շահառուներին 5 րոպեի ընթացքում, 50%-ը՝ 30 րոպեի, և գրեթե 100%-ը 24 ժամվա ընթացքում։

«SWIFT gpi նորարար համակարգը կնպաստի մեր կորպորատիվ և մանրածախ հաճախորդների համար միջազգային փոխանցումների էֆեկտիվության ու թափանցիկության ապահովմանը։ Հավատարիմ լինելով մեր հաճախորդներին նորարարական լուծումներ մատուցելու և սպասարկման լրացուցիչ արժեք հաղորդելու գաղափարին՝ մենք նպատակ ունենք մշակել նոր արդյունավետ պրոդուկտներ` հիմնվելով SWIFT gpi-ի առավելությունների վրա», – ասել է IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

«Մենք ուրախ ենք տեսնել IDBank-ը SWIFT gpi ընտանիքում: Միանալով SWIFT gpi-ին՝ IDBank-ը հնարավորություն կունենա իր հաճախորդներին առաջարկել իր տեսակի մեջ լավագույն միջազգային փոխանցումների ծառայությունը, որն արագ է, նորարար, թափանցիկ և վերահսկվող: Մենք ակնկալում ենք աշխատել IDBank-ի հետ նաև հաճախորդներին առաջարկվող լուծումների ցանկում gpi-ի նոր ծառայությունների ինտեգրման փուլում և խրախուսում ենք Հայաստանի մյուս բանկերին հետևել այս օրինակին», – ասել է SWIFT-ի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ղեկավար Եկատերինա Կալինինան:

SWIFT gpi համակարգը ներդրվել է 2017 թվականին և դրանից ամբողջ աշխարհում արդեն իսկ օգտվում է շուրջ 830 ֆինանսական հաստատություն։ Օրական մեկ միլիոն միջազգային փոխանցում է իրականացվում gpi-ի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս բանկերին և նրանց հաճախորդներին օգտվել համակարգի բոլոր առավելություններից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում