Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի օգնական Ջենիֆեր Ուիլյամսը, որը լսել էր նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը, որոշել է հեռանալ իր պաշտոնից, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով փոխնախագահի աշխատակազմի ղեկավար Մարկ Շորթին:
«Ջենիֆեր Ուիլյամսը վաղաժամկետ հրաժարականի դիմում է ներկացրել: Փոխնախագահի գրասենյակը քննարկում է դիմումը», – նշել է Շորթը: Նա չի ժխտել, որ Ուիլյամսի որոշումը կարող է կապված լինել Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի սկանդալի հետ, որը դարձել է ԱՄՆ նախագահի ինմփիչմենթի պատճառ:
Պաշտոնանկությունից հետո Ուիլյամսը կաշխատի Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունում: Այդ պաշտոնը նա կզբաղեցնի նախատեսվածից երկու ամիս շուտ:
CNN-ը նշում է, որ Փենսի օգնականն արդեն ցուցմունքներ է տվել 2019 թվականի նոյեմբերին Կոնգրեսում իմփիչմենթի լսումների ժամանակ: Այն ժամանակ Ուիլյամսը հայտարարել էր, որ Թրամփի խոսակցությունը Զելենսկու հետ համարում է «արտասովոր և անպատշաճ» է: Նրա կարծիքով, հեռախոսազրույցի ընթացքում շոշափվել են ներքաղաքական հարցեր:








































