Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այս պահին չունի վկայություններ այն մասին, որ 2019-nCoV կորոնավիրուսը, որը Չինաստանում նոր տիպի թոքաբորբ Է առաջացրել, մուտացիայի է ենթարկվում: Այս մասին ասվում Է ԱՀԿ-ի Ժնևում հրապարակած հայտարարությունում:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԱՀԿ-ն տեղեկատվության Է սպասում Չինաստանի պաշտոնատար անձանցից:
Հունվարի 26-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ղեկավար Մա Սյաովեյը հայտարարել է 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի՝ մարդուց մարդու փոխանցվելու հնարավորության մասին, ինչի հետևանքով համաճարակաբանական իրադրությունն անցել է նոր՝ ավելի բարդ փուլ: Ըստ նրա՝ 2019-nCoV-ի ինկուբացիոն շրջանը տևում է 2 մինչև 10 օր:







































