Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում հեղաշրջման փորձի կանխման մասին հայտարարություններին: Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց. «Մենք հեղաշրջման ողնաշարը ջարդել ենք, և Հայաստանի Հանրապետությունում այդպիսի բան լինել ուղղակի չի կարող: Ովքեր ուզում են փորձել իրենց հոտառությունը, դուք գիտեք, թե իրենց հետ ինչ է տեղի ունենալու»:











































