Այսօր՝ հունվարի 23-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Քննարկվում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Այն մարդիկ, ովքեր Հայաստանում չեն, և իրենց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, բայց իրենք արդեն պաշտպանել են թեկնածուականը, ինչպե՞ս կարող են գալ և իրենց հարցերը լուծել առանց քրեական պատասխանատվության»,- պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Նրանք ժամանակ ունեին մինչև անցյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներկայանալ, եթե 27 տարին լրացած էր: Իսկ եթե 27 տարին լրացած չի եղել, կարող են գալ և… քրեական պատասխանատվություն է սպասվում»:
Մանրամասները՝ տեսանյութում: