«Նոր Հայաստանում քաղաքական հետապնդում չի կարող լինել: Ավելին՝ քաղաքական հետապնդում նշանակում է հանրային ընկալում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմի հայտարարությանը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում:
Պատգամավորը նշեց, որ նոր Հայաստանում քաղաքական հետապնդում բացառվում է և նաև հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ձևավորված կոռուպցիոն բուրգի մասին լեգենդներ են շրջանառվում:










































