Իրանի հարավ-արևելքի Խուզեստանի նահանգում սպանվել է «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի հրամանատար Աբդոլհոսեյն Մոջդամին, որն զբաղեցնում էր Շադեղանի շրջանի Դարհովին օկրուգի «Բասիջ»-ի ղեկավարի պաշտոնը: Զինվորականն անհայտ զինյալների կողմից առավոտյան գնդակահարվել Է իր տան մոտ: Տեղի իշխանությունները հայտնել են պատահարից մի քանի ժամ անց հանցագործների ձերբակալման մասին:
«Բասիջ» ժողովրդական աշխարհազորը կամավորների կիսառազմականացված կազմակերպություն է, որի անդամները հսկողություն են իրականացնում օրենքիև կրոնական նորմերի կատարման նկատմամբ: Աշխարհազորը մտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմի մեջ: Ըստ որոշ տեղեկությունների, «Բասիջ»-ի թվաքանակը հասնում Է 3-4 միլիոնի:







































