Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել Իրավաբանական անձանց գրանցման մասին օրենքի նախագիծը:
«Արդեն որերորդ անգամ պարոն Բաբաջանյանը սադրում է, սադրում է ուղիղ, սադրում է անուղիղ: Ես, ճիշտն ասած, չհասկացա՝ ինչը այդպես բորբոքեց պարոն Բաբաջանյանին, որ այստեղ մենք տեսանք մեկ դերասանի թատրոն»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Նա հարց բարձրացրեց՝ ի՞նչ էր ասել պարոն Պետրոսյանը. «Կպե՞լ էր, վիրավորե՞լ էր»:
Արման Աբովյանի կարծիքով՝ Արման Բաբաջանյանի նպատակն է, որ իր լրատվամիջոցում հայտնվի, թե ԲՀԿ-ն պաշտպանում է կրիմինալը. «Չի ստացվի մեր վզին փաթաթել այն, ինչ գոյություն չունի»:
Մանրամասները՝ տեսանյութում: