ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Shoe Bakery ընկերությունը պատրաստում է նորաոճ կոշիկներ՝ թխվածքների, պաղպաղակի, փքաբլիթների և տարատեսակ այլ քաղցրավենիքների տեսքով: Այս մասին գրում է Kedem.ru կայքը:
Կոշիկները կարելի է հանգիստ կրել՝ չմտահոգվելով քաղցր քսուքից պատրաստված նախշազարդերի և բալերի պահպանման մասին: Մեկ զույգի վրա աշխատանքը կարող է տևել 3-6 շաբաթ և արժենալ 200-400 դոլար:










































