Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը կարող է հեռանալ «արքայական ակումբ»-ից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Լեգենդար ֆրանսիացին որոշել է շարունակել մարզչական կարիերան գլխավոր մարզչի պաշտոնում:
«Արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի փորձել խոչընդոտ հանդիսանալ` հարգելով Զիդանի կայացրած որոշումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Զիդանը «Մոնակո»-ի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների ցուցակում էր:






































