Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Երբ մուկը մագլցում է իրեն ծնած լեռը

Հայաստանում քաղաքական իրադարձությունները զարգանում են տարերային արագությամբ, ընդ որում` նկատելիորեն տեղի է ունեցել, այսպես ասած, «նյուզմեյքերի» փոփոխություն: Եթե բոլորովին վերջերս «նյուզմեյքերը»` ոչ իշխանական քառյակը կամ այդ քառյակի առանձին բաղադրիչներն էին, ապա Տիգրան Սարգսյանի հրաժարականից և նոր վարչապետի նշանակումից հետո այդ «հացը» քառյակից խլել է Հովիկ Աբրահամյանը:

Նա ակնհայտորեն դարձել է «նյուզմեյքեր»՝ մե՛կ անակնկալ կերպով հայտնվում է «ԴԵՄ ԵՄ»-ի հանրահավաքին նախագահականի դիմաց, մե՛կ անակնկալ կերպով հայտարարում է պարտադիր կուտակայինը կասեցնելու մասին, մե՛կ էլ նույն կերպ անակնկալ հայտնվում է ոչ իշխանական քառյակի նիստին: Կարծեք Հովիկ Աբրահամյանին ոչ թե վարչապետ են նշանակել, այլ հանրապետության գլխավոր «փերի», որը հասարակությանը պարտավորվել է անակնկալներ մատուցել: Համենայնդեպս, նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանն առայժմ մարդկանց ավելի շատ շոուներ է մատուցում, քան հստակ խոսակցություն առկա կոնկրետ խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ:

Մինչդեռ Աբրահամյանը Հայաստանի իշխանական համակարգում նոր մարդ չէ, և այսպես ասած` ադապտացիոն շրջանի անհրաժեշտության մասին խոսակցությունները հարաբերական են, քանի որ նա տարիներ շարունակ եղել է Հայաստանի փոխվարչապետ ու տարածքային կառավարման նախարար, իսկ հետո էլ` ԱԺ նախագահ և կարծեք թե կրկին չի կտրվել իրավիճակից: Եվ ուրեմն, Հովիկ Աբրահամյանի դեպքում ադապտացիոն շրջանի կամ հարյուրօրյա շրջանի խնդիրը դառնում է, մեղմ ասած, հարաբերական: Նա պետք է գործի անցներ անհապաղ, ընդ որում` անկախ կառավարության վերջնական ձևավորված կամ չձևավորված լինելուն, որովհետև Հայաստանի համակարգում, ըստ էության, դա էլ հարաբերական է:

Հովիկ Աբրահամյանը, սակայն, այսօր զբաղված է լրիվ այլ խնդիրներով: Նա հասարակությանը «կրեատիվ» տեսարաններ է փորձում մատուցել, իսկ իրականում զբաղված է ընդամենը քաղաքական ցանց հյուսելով, որի առանցքային դրվագներից մեկն էլ նրա հայտնությունն էր «հրաշափառ» քառյակի նիստին: Այստեղ Հովիկ Աբրահամյանը շատ խորհրդանշական մի հայտարարություն է արել՝ քառյակ չկա, կա վեցյակ: Խնդիրն այն չէ՝ կա, թե չկա: Հովիկ Աբրահամյանը կարևորն արել է՝ եկել ու հայտարարել է: Նրա այնտեղ գնալու ողջ իմաստը եղել է հենց այդ ակնարկը, որ քառյակ չկա այլևս, կա վեցյակ:

Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին տված նրա երկու կոշտ պատասխաններից հետո, քառյակի նիստին ներկայանալը, ըստ էության, նախապես ծրագրավորված քայլ էր, և այն պետք է փակեր երկու պատասխանների շղթան, ամբողջացներ պատասխանները: Այսինքն` Հովիկ Աբրահամյանը Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին, ըստ էության, ձեռնոց է նետում քառյակը կառավարելու իմաստով, այսինքն` փորձում է ցույց տալ, որ այդ ֆորմատն այլևս իրենն է, ոչ թե առաջին կամ երկրորդ նախագահներինը, ինչպես ընդունված էր համարել, կամ ինչպես նրանք են փորձել ցույց տալ զանազան ակնարկներով, թե իրենք են, այսպես ասած, տոն տվողն ու թելադրողը քառյակում: Հովիկ Աբրահամյանը առաջին ու երկրորդ նախագահներին պատասխանելուց հետո գնացել էր քառյակի նիստին ասելու, որ հիմա ինքն է տոն տվողը, թելադրողը:

Սա, իհարկե, բավական հանդուգն մարտահրավեր է, որովհետև, ի վերջո, առաջին և երկրորդ նախագահները կարող են և մտածել պատասխանելու մասին, ընդ որում` կարող են նույնիսկ միասին պատասխանել: Բայց մի կողմից Հովիկ Աբրահամյանը երևի թե բավական ուժեղ մոտիվացված է, մյուս կողմից էլ` նա հայտնվել է մի վիճակում, երբ այլ տարբերակ չունի, քան քաղաքական այդ ֆորմատը իր ձեռքը վերցնել: Այլ տարբերակը որևէ մեկի ձեռքին գործիք դառնալն է, որն անխուսափելիորեն ավարտվելու է «դեն նետվելով»: Հովիկ Աբրահամյանը դա անկասկած հասկանում է, և եթե չէր էլ հասկանում մինչև նշանակվելը, ապա նշանակվելուց հետո, այսպես ասած, լիարժեք և մանրակրկիտ ծանոթանալով իրավիճակին և հատկապես պետական գանձարանի դատարկությանը` նա, անշուշտ, հասկացել է, որ մնացել է միայն հանրությանը «կրեատիվ» տեսարաններ մատուցելն ու ոչ իշխանական քառյակի վրա «մագլցելը»:

Առայժմ նրան հաջողվում է երկուսն էլ, մի կողմից` օգտագործելով այն, որ հասարակությունը բացարձակապես զրկված է քաղաքական առաջնորդներից, իսկ քաղաքացիականները չեն հասել ինքնակազմակերպման այդ մակարդակին, իսկ մյուս կողմից էլ` շատ լավ օգտագործելով քառյակի ֆորմատի արհեստականությունը կամ այսպես ասած` թերակատարությունը: Խոսքն այն մասին է, որ քառյակում կար քիչ թե շատ շահերի կայուն ընդհանրություն միայն Տիգրան Սարգսյանի դեմ գրոհի հարցում: Տիգրան Սարգսյանն այլևս չկա, և քառյակը պահվում է բացառապես ձևի համար, ընդամենը սեփական սնանկությունը հանրության առաջ չփռելու և հասարակական խաբեությամբ զբաղված լինելը մի քիչ էլ քողարկելու համար:

Եվ Հովիկ Աբրահամյանը փաստացի օգտագործում է այդ հանգամանքը, ըստ էության ոչ ուղղակի, բայց դիմելով որոշակի շանտաժային էլեմենտների և սպառնալով քառյակին, որ դիմադրության փորձի դեպքում քառյակի սնանկությունը բացահայտելը շատ քիչ ջանք կպահանջի իրենից, առավել ևս, որ ինքը հանդիսանում է հենց քառյակի «հաղթանակի» արդյունքը և չափազանց լավ գիտի հաղթանակի մանրամասները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում