ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է կոնգրեսական Մայքլ Գրիմի դեմ ներկայացնել քրեական հանցագործության մեղադրանք: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով նրա փաստաբան Ուիլյամ Մաքհինլիին:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամին՝ Նյու Յորք քաղաքից, կասկածում են ֆինանսական խախտումների մեջ՝ կապված 2012-ին իր նախընտրական քարոզարշավի հետ:
Փորձագետները նշում են, որ այդ կապակցությամբ հարցեր են ծագել Գրիմի հաղթանակից անմիջապես հետո, իսկ պալատի էթիկայի կոմիտեն նույնիսկ հատուկ հայցադիմում է հղել:
Սակայն այդ ժամանակ օրենսդիրները որոշել են, որ նման քայլերը կարող են խանգարել արդարադատության նախարարության կողմից արդեն սկսված հետաքննությանը:









































