Մայիսի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժին էր ներկայացել Նաիրի Զարյան փողոցում կառուցվող շենքի աշխատակիցներից մեկն ու հայտնել, որ շինարարության հանդերձարանում իր գրպանից գումար են գողացել:
Հուլիսի 14-ին ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արթուր Բ.-ին:
Պարզվել է, որ մայիսի 25-ին, ժամը 15:00-ի սահմաններում, նա նշված հանդերձարանում բացահայտ հափշտակել է աշխատակցի գրպանում եղած գումարն ու դիմել փախուստի:
Արթուր Բ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:








































