Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Իտալիայի առաջնորդները ուրբաթ օրը հեռախոսով համաժողովի ընթացքում քննարկել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը:
«Հանրապետության նախագահը Ուկրաինայի դրությունը քննարկել է ԱՄՆ նախագահի, Գերմանիայի կանցլերի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի վարչապետների հետ: Պետության և կառավարությունների ղեկավարներն ընդգծել են ապրիլի 17-ի ժնևյան պայմանավորվածություններն իրականացնելու կարևորության և արդյունավետության հարցը Ուկրաինայի ճգնաժամից դուրս գալու և երկրում դրության վատթարացում թույլ չտալու նպատակով»,- ասվում է հայտարարությունում:
4 երկրների ղեկավարները կարծում են, որ ՌԴ-ն պետք է նպաստի հակամարտության դեէսկալացիային, ինչպես նաև հրաժարվի սադրիչ հայտարարություններից և սպառնալիքներից:








































