Դիթա ֆոն Թիզը նկարահանվել է ներքնաշորերի իր սեփական The Star Life հավաքածուի գայթակղիչ գովազդային ֆոտոշարքում, գրում է viva.ua-ն:
41-ամյա ամերիկուհին սեքսուալ ներքնաշորերով և աքսեսուարներով ցուցադրում է իր անթերի կազմվածքը:
Նոր հավաքածուն, որը, նրա խոսքերով, ստեղծված է «էլեգանտ և ոճային կանանց համար», կուրախացնի սատինի և ժանյակի սիրահարներին: Դիթայի գայթակղիչ ներքնաշորերի գները նույնպես չեն կարող չուրախացնել, քանի որ դրանք սկսվում են 12 եվրոյից:










































