Հունաստանում Արիստոտելի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչից է իրականում մահացել մակեդոնացի մեծ զորահրամանատար Ալեքսանդր Մակեդոնացին: Այս մասին գրում է տեղական Greek Reporter պարբերականը:
Դրա համար հետազոտություն է անցկացվել, որի ընթացքում մանրամասն վերլուծվել են մակեդոնացի արքայի հիվանդություններն ու վերջին օրերը:
Գիտնականներին հաջողվել է պարզել, որ Մակեդոնացին մահացել է ծանր սեփսիսի պատճառով, որը սուր պանկրեոնեկրոզ է առաջացրել:
Գիտնականների տվյալների համաձայն՝ դրան է հանգեցրել լեղաքարային հիվանդությունը և ծանր սնունդի և ալկոհոլի նկատմամբ Մակեդոնացու հակվածությունը: