Մի քանի մարդ վիրավորվել են շաբաթ օրը երեկոյան՝ Նյու Յորք նահանգի Մոնսի քաղաքի ժողովարանի մոտակայքում դանակահարության հետևանքով: Այս մասին հայտնում է Fox News-ը ՝ վկայակոչելով ականատեսներին:
Նշվում է, որ, առնվազն երեք մարդ է վիրավորվել: Իր հերթին, Orthodox Jewish Public Affairs Council-ը (OJPAC – Ուղղափառ հրեաների հասարակության հետ կապերի խորհուրդ) Twitter-ում հայտնել է, որ հարձակման արդյունքում առնվազն հինգ մարդ է վիրավորվել:
«Այսօր երեկոյան (տեղի ժամանակով) 09:50-ին ահազանգ է ստացվել զանգվածային դանակահարության մասին <…>, – ասվում է հայտարարության մեջ:- Դա տեղի է ունեցել հասիդական ռաբբիի տանը: Կտրած-ծակած վերքերով հինգ մարդ, բոլորը՝ հասիդականներ, տեղափոխվել են տեղի հիվանդանոց»:
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը:







































