Առնվազն 22 մարդ զոհվել է Եգիպտոսի հյուսիսում բեռնատարի ու միկրոավտոբուսի բախման հետևանքով, հայտնում է Associated Press-ը ՝ հղում անելով երկրի առողջապահական մարմիններին:
Կարի ֆաբրիկայի աշխատողներին տեղափոխող ավտոբուսը Պորտ Սայիդ քաղաքի մերձակայքում գտնվող մայրուղու վրա բախվել է բեռնատարին:
Պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, ևս 8-ը վիրավորվել են: Տուժողները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, ստանում են բժշկական օգնություն: