Նոր տեխնոլոգիան թույլ կտա ստանալ եռաչափ պատկեր՝ չօգտագործելով հատուկ ակնոց։
Apple կորպորացիան արտոնագրել է ինտերակտիվ եռաչափ դիսփլեյ, որը պրոյեկտում է պատկերն օդում, ասվում է ընկերության փաստաթղթերում, որոնք հրապարակվել են ԱՄՆ արտոնագրերի գրանցման և ապրանքանիշերի բյուրոյի կայքում։
Նոր տեխնոլոգիան թույլ կտա ստանալ եռաչափ պատկեր՝ առանց օգտագործելու հատուկ 3D ակնոց։ Ըստ փաստաթղթի՝ համակարգը պատկերը կպրոյեկտի օդում՝ խորացված հայելային մոդուլի վրա, օգտագործելով ինֆրակարմիր լազերներ և այլ լուսարձակող սարքավորումներ։ Միաժամանակ, պատկերը կլինի ինտերակտիվ. օգտվողը կարող է կառավարել այն ժեստերի և հպումների օգնությամբ։
Ավելի վաղ Apple-ն արտոնագիր էր ստացել 3D ակնոցի համար՝ տեսահոլովակ դիտելու համար։ Ինչպես հաղորդվում էր, սարքավորումը կազմված կլինի դրսի ծածկույթից, կորպուսից, օպտիկական կոմպոնենտներից ու լինզաներից, որոնց վրա կարտացոլվի պատկերը։ Գաջետը կկապվի Apple–ի արտադրանքների հետ, որոնք էլ կհեռարձակեն տեսահոլովակը։









































