Մեքսիկայում հնագետները հայտնաբերել են մայաների քաղաքակրթության նախկինում անհայտ մի պալատ: 55 մետր բարձրությամբ շենքը գտնվում է Յուկաթան թերակղզու ջունգլիներում:
Գտնված շինությունը թվագրվում է երկու ժամանակաշրջանների՝ մեր թվարկության 600-900-ականներ և 850-1015-ականներ: Չնայած այն հանգամանքին, որ պալատը արդեն մոտավորապես 1500 տարեկան է, որոշ մասեր մինչ օրս լավ պահպանված են՝ հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքի կայքը:
Բացի պալատից, հնագետները գտել են մայաների՝ նախաիսպանական ժամանակաշրջանի ևս չորս շինություններ: Ներկայում մասնագետները աշխատանքներ են տանում տեղանքների մաքրման, քարտեզագրման և գտածոների մակնշման ուղղությամբ:










































