Վլադիմիր Վիսոցկու՝ 1975-ին գրված «Դահիճը» երգի նախկինում անհայտ սևագիր տարբերակը հունվարի 23-ին աճուրդի կհանվի՝ հայտնում է «Litfond» աճուրդային տան կայքը:
«Ձեռագիրը սև թանաքով է, հեղինակային բազմաթիվ ուղղումներով: Գերազանց վիճակում: Տեքստը զգալիորեն տարբերվում է վերջնական տարբերակից և հայտնի սևագրից», – ասված է բնութագրում:
«Մեր և վերջնական տարբերակի համեմատությունը վկայում է ոչ միայն տեքստի, այլև իմաստաբանական տարբերության մասին: Միանգամայն հազվադեպ երևույթ», – նշել է աճուրդի տունը:







































