Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ այցելել է Ստամբուլի քրիստոնյա կաթոլիկ եկեղեցիների հոգևոր առաջնորդներին:
Իմամօղլուն այցելել է նաև Թուրքիայում հայ կաթոլիկ համայնքի ղեկավար Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Վերջինս իր գոհունակությունն է հայտնել Ստամբուլի քաղաքապետի այցի կապակցությամբ:
«Ստամբուլը շատ հին ավանդույթներ ունի, բազմամշակութայնություն, բազմազանություն: Այդ ավանդույթների վերականգնումը, ըստ իս, միևնույն ժամանակ հպարտության առիթ է: Ներկայում մեծ գաղթի խնդիր կա: Եվրոպան չի կարողանում հաղթահարել դա: Ցավոք, գնալով մեծանում են ֆաշիստական դրսևորումները»,- ասել է Զեքիյանը:
Զեքիյանը համոզմունք է հայտնել, որ եթե Թուրքիան իր ողջ բազմազանությամբ կարողանա համերաշխ լինել, գուցե և կկարողանա նույնիսկ Եվրոպայի համար համերաշխության մոդել դառնալ: