Հանգստյան օրերին Սև ծովի ջրային տարածք կմտնի ՆԱՏՕ-ի չորրորդ ռազմանավը՝ ֆրանսիական Dupleix ֆրեգատը, հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով Romania-Insider.com-ին:
Հիշեցնենք՝ չորեքշաբթի օրը «տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար» Սև ծովի ջրային տարածք է մտել ԱՄՆ ռազմածովային ուժերի Taylor ֆրեգատը:
Բացի դրանից՝ ջրային տարածքում են նաև ԱՄՆ Donald Cook ականակիրը և Ֆրանսիայի Dupuy de Lome մեծ հետախուզական նավը: Դրանցից առաջինը պետք է Սև ծոը լքի ապրիլի 24-ին, մյուսը՝ մյուսը՝ ապրիլի 30-ին:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Սև ծովում ամերիկյան նավերի մնալու ժամկետը հաճախ գերազանցել է միջազգային կոնվենցիայով սահմանված ժամկետը:
Ըստ Մոնտրեի կոնվենցիայի՝դեպի Սև ծով ելք չունեցող երկրների ռազամանավերը կարող են դրա ջրային տարածքում գտնվել 21 օրից ոչ շատ:







































