Սիրիայում նախկին պետնախարար Հասան Աբդել Իլլյահի Ան-Նուրին առաջադրել է իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, հայտնում է ITAR-TASS-ը:
Նա այդ պաշտոնի երկրորդ թեկնածուն է: Այս մասին Սիրիայի խորհրդարանի նիստի ժամանակ հայտնել է խոսնակ Մուհամմադ Ջիհադ Ալ-Լյահամը: 1960 թվականին ծնված Ան-Նուրին 2000-2002 թթ. ընդգրկված է եղել Սիրիայի կառավարության կազմում և զբաղեցրել է վարչական զարգացման և Ազգային խորհրդի հարցերով պետնախարարի պաշտոնը:
Նախագահի առաջին թեկնածուն Սիրիայում «Հանուն փոփոխությունների և ազատագրման ազգային ճակատ» ընդդիմադիր բլոկի պատգամավոր Մահեր Աբդել Հաֆիզ Հաջարն է:
Ըստ պետության Հիմնական օրենքի՝ երկրի ղեկավարի թեկնածու կարող է լինել 40 տարեկան և ավելի բարձր տարիքի քաղաքացին, որը վերջին 10 տարում ապրել է Սիրիայում:







































