Tuesday, 30 06 2026
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը

«Հայաստանը ստորագրել է մի փաստաթուղթ, որով հարցականի տակ է դնում Ցեղասպանության իրողությունը» (տեսանյութ)

Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամներն ու համակիրներն այսօր Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Սարյանի պուրակից երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը երթից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ-թուրքական արձանագրություններին՝ դրանք մասնավորապես անվանելով «Ցյուրիխյան ուրացում»:

«Հայաստանը համաձայնեց մի փաստաթղթի, որով փաստորեն հարցականի տակ դրվեց Ցեղասպանության իրողությունը: Հայաստանը համաձայնեց Թուրքիայի հետ ստեղծել պատմության հանձնաժողով, որը կուսումնասիրի ցեղասպանության եղելությունը»։

Նրա խոսքերով՝ սա մի քայլ էր, որը և՛ բարոյական, և՛ քաղաքական տեսանկյունից անընդունելի էր․ «Սերժ Սարգսյանը սպասում էր, որ Թուրքիան կբացի հայ-թուրքական սահմանը, և Հայաստանի տնտեսությունը կզարգանա, բայց դա չեղավ: Թուրքիան խաբեց Հայաստանին՝ արձանագրությունները կապելով Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հետ»,- ընդգծեց Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախօրեին արված հայտարարությանը, Լևոն Զուրաբյանն ասաց․ «Ոչ ոք թող միամիտ չլինի և չմտածի, թե պատահական իրադարձություններ էին: Էրդողանը ոչ միայն ցավակցություն է հայտնել, այլև Սերժ Սարգսյանն էլ շնորհակալություն է հայտնել այն թուրքերին, որոնք այդ օրերին փրկել են հայերին: Բոլորս էլ հասկանում ենք, որ նման հայտարարությունները պատահական չեն, ակնհայտ է, որ տեղի են ունեցել հայ-թուրքական դիվանագիտական շփումներ, որոնց հետևանքով երկու կողմերը պարտավորվել են նման ռևերանսներ անել: Հայ-թուրքական հարաբերություններում սկսվել է նոր դիվանագիտական փուլ, որից երևում է, թե Թուրքիան ինչ է ստանում դրանից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում