Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Մյունխենի «Բավարիա»-ի նկատմամբ հաղթանակը:
«Կարող ենք գոհ լինել կատարած աշխատանքից: Հաղթանակն, իհարկե, խոշոր հաշվով չէ, բայց ոչ ոք չի կարող այն խլել մեզնից: Իհարկե, դիմակայության ելքը վճռված չէ: Մյունխենում անցկացնելու ենք դժվարին 90 րոպեներ:
Հիանալի խաղացինք պաշտպանությունում: Հուսով եմ՝ հաղթական ընթացքը կպահպանենք մինչև մրցաշարի ավարտը: Պատասխան խաղում նույնպես ձգտելու ենք հաղթել, հակառակ պարագայում կարող ենք շատ թանկ վճարել:
Շատ շնորհակալ ենք երկրպագուներից: Նրանք կարծես մեզ թվային առավելություն են տալիս խաղադաշտում: Նրանք թևեր են տալիս մեզ, որի համար մենք միշտ շնորհակալ կլինենք»:








































