ԱՄՆ-ում կարող են արգելել էլեկտրոնային ծխախոտ վաճառել անչափահասներին, իսկ արտադրողներին նախատեսում են պարտադրել տեղեկացնել սպառողներին նման արտադրանքի վնասակարության մասին, գրում է The Los Angeles Times-ը:
Նման առաջարկով հանդես է եկել Դեղամիջոցների և սննդամթերքի որակի սանիտարական վերահսկողության ամերիկյան վարչությունը (FDA), որին վերահսկում է էլեկտրոնային ծխախոտների շուկան:
Ընդ որում՝ գործակալությունը մտադիր չէ սահմանափակումներ մտցնել հեռուստատեսային գովազդի վրա, ինչին ավելի վաղ կոչ էին անում իրավապաշտպաններն ու ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ:







































