Գերմանիան արգելել է ռազմական նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung-ը:
Արդեն արգելափակվել է ավելի քան 5 մլն եվրոյի ապրանքի մատակարարման 69 հայտ:
Թե կոնկրետ ինչ արտադրանքի մասին է խոսքը, չի հստակեցվում, սակայն Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը վստահեցրել է, որ դա զենքի չէ:
Դեպի Ռուսաստան ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումն արգելափակվում է նաև այն դեպքում, եթե դրա արտահանման թույլտվությունը տրվել է մինչ արգելքի ներմուծումը:







































