Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Քոչարյանի հետ դույզ-ինչ կապ ունեցող որևէ ձեռնարկ, առավել ևս կուսակցություն հաջողության նվազագույն իսկ հնարավորություն չունի

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր տեղի է ունեցել Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքը: Դրա ընթացքում Քոչարյանի որդին ընթերցել է նրա՝ կալանավայրից հղած նամակը, որում Քոչարյանը իր աջակիցներին համախմբման կոչ է արել և հայտարարել է, որ այդ նպատակին կարող է ծառայել վերջերս ստեղծված Հանուն Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբը: Նույն նամակում Քոչարյանը հայտարարել է, որ այսօրվանից սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ:

 

Այսպիսով, իր պաշտոնավարման ընթացքում կուսակցականությունը կտրականապես մերժող, կուսակցությունների դեմ բոլոր հնարավոր միջոցներով պայքարած Քոչարյանը ձեռնամուխ է լինում կուսակցության ստեղծման, որը ենթադրաբար պետք է դառնա իր հայտարարած քաղաքական պայքարի նոր փուլի հիմնական գործիքը: Ակնհայտ է, որ անկախ անվանումներից ու հռչակումներից, Քոչարյանի անվան հետ դույզ-ինչ կապ ունեցող որևէ ձեռնարկ, առավել ևս քաղաքական կուսակցություն հաջողության նվազագույն իսկ հնարավորություն չունի:

 

Մյուս կողմից, սակայն, դա չի կարելի անտեսել, քանի որ Քոչարյանի կողմից կատարվող ցանկացած քայլ, առավել ևս կուսակցության ստեղծում, մարտահրավեր ու սպառնալիք է՝ ուղղված հեղափոխությանն ու նոր Հայաստանին: Հայ հասարակությունը տեսել ու իր մաշկի վրա զգացել է Քոչարյանի, ապա նրա օրգանական շարունակություն հանդիսացած Սերժ Սարգսյանի կառավարման քսան տարիները: Դրանք եղել են ավերումների, հարստահարման, մարդու իրավունքների ու ազատությունների ճնշման, քաղաքական հետապնդումների ու սպանությունների, կոռուպցիայի, հովանավորչության, օլիգարխիայի ու մենաշնորհների ծաղկման տարիներ, որոնց մասին հայ ժողովուրդը երկար, դեռ շատ երկար է հիշելու:

 

Կասկածից վեր է, որ ժողովրդական աջակցության առումով Քոչարյանի քաղաքական նախաձեռնությունը հաջողության որևէ շանս չի ունենալու և համալրելու է քաղաքական դաշտի մարգինալների թիվը: Մյուս կողմից, սակայն, անթույլատրելի է թերագնահատել դրանից բխող վտանգները՝ հաշվի առնելով նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու քոչարյանական գործելաոճը: Իսկ դա նշանակում է, որ կուսակցությունը կարող է շղարշ դառնալ քաղաքական խնդիրները այլ, վտանգավոր ճանապարհով լուծելու ամենազազրելի ծրագրերի համար:

 

Հետևաբար, նոր Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր անհատներն ու քաղաքական ուժերը պարտավոր են միակամորեն, քաղաքական պայքարի բոլոր գործիքների կիրառմամբ պայքարել Քոչարյանի քաղաքական նախագծի դեմ՝ թույլ չտալով, որ այն անգամ հավակնի քաղաքական օրակարգում որևէ տեղ ունենալու հեռանկարի: Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա այն 2018 թվականին աներկբայորեն, միանշանակ մերժել է քոչարյանիզմի շարունակություն հանդիսացող սարգսյանական ռեժիմին և այսօր էլ միակամ է անցյալին վերադարձ թույլ չտալու որևէ հեռանկարի մերժման հարցում:

 

Անցյալը չի կարող տեղ ունենալ այսօրվա ու առավել ևս վաղվա Հայաստանում:

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2309525339078180/2951055624925145/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում