Վերջին շրջանում Apple-ը զարգացնում է CarPlay համակարգը, որը հարմարեցված է ավտոմոբիլային համակարգչի կողմից սմարթֆոնի սովորական գործառույթների կիրառման համար: Ընկերությունը նաև մտածել է օգտատերերի անվտանգության մասին ու ստեղծել համակարգ, որի ժամանակ հնարավոր չէ վարելու ընթացքում ուշադրությունը շեղել սմարթֆոնի վրա՝ հայտնում է CNET-ը:
Apple-ն արդեն հասցրել է համապատասխան տեխնոլոգիայի պատենտային հայտ ներկայացնել: Պատենտում նկարագրվում են հաղորդագրություն ուղարկելու սահմանափակումները ու վարելու ընթացքում սմարթֆոնի օգտագործման մյուս տարբերակները:
Եթե մեքենայի արագությունը բարձր լինի սահմանված շեմից, օպերացիոն համակարգը կարգելափակի հեռախոսի հիմնական գործառույթները:
Նկարագրված է նաև մեկ այլ տարբերակ, որի դեպքում մեքենան ավտոմատ կերպով ազդանշան է ուղարկում այն բանից հետո, երբ այն գործի է դրվում: Ստանալով այն՝ iPhone-ը արգելափակվում է:









































